Թուրք-քրդական զինված բախում. Կան զոհեր
Թուրքիայում արձանագրվել է հերթական զինված ընդհարումը թուրք զինվորների և քուրդ գրոհայինների միջև: Այս անգամ` հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում:
Թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական կայքի տեղեկացմամբ` փոխհրաձգության հետևանքով սպանվել է թուրքական բանակի մեկ սերժանտ (Էրքան Այազ 33 տարեկան) և մեկ շարքային զինծառայող (Սելման Օզայ 22 տարեկան): Եվս երկու զինծառայող էլ ստացել են հրազենային վնասվածքներ ու շտապ հոսպիտալացվել:
Աղբյուրի հաղորդմամբ` քուրդ զինյալները սկսել կրակ են բացել թուրք զինվորների ուղղությամբ այն ժամանակ, երբ վերջիններս Շեմդինլիի լեռնային վայրերում իրականացնելիս են եղել տեղազնման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ