Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը վաղը քննարկելու է հայ-թուրքական արձանագրությունների հարցը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) ապրիլի 29-ին հրավիրելու է խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնող թուրքական «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայության հաղորդմամբ` ժողովի ժամանակ քննարկվելու են գլխավորապես իրաքյան ընտրությունների և հայ-թուրքական արձանագրությունների գործընթացին առնչվող հարցեր:
Նշվում է նաև, որ Թուրքիայի ԱԱԽ-ում այդ օրը կադրային փոփոխություն է սպասվում: Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ԱԱԽ-ում ներկայացնող Էմրե Թաներին փոխարինելու է Հաքան Ֆիդանը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ