Ռադիկ Մարտիրոսյան.Պետք է գնահատվի գիտաշխատողը
Այսօր գիտության առջև ծառացել են մի շարք շատ հրատապ հարցեր: Այսօրվա ասուլիսին հայտարարեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Առաջինը ԳԱԱ նախագահը մատնանշեց հետազոտական հաստատությունների վերազինման անհրաժեշոտությունը, քանի որ այս հաստատությունների տեխնիկական միջոցները վաղուց չեն նորացվել:
Panorama.am-ի թղթակցի այն հարցին, թե որքան միջոցներ են հարկավոր ողջ ոլորտի հետազոտական ենթակառուցվածքի նորացման համար, Ռադիկ Մարտիոսյանը պատասխանեց, որ նվազագույն հաշվարկներով մոտ 100 մլն դոլար գումար կպահանջվի:
Սակայն հավելեց, որ դա չի նախատեսվում իրականացնել մի տարվա ընթացքում, այլ` մոտակա տարիներին:
Նա հավելեց, որ այս իմաստով նաև համագործակցում են 65 միջազգային գիտատեխնիկական ծրագրերի շրջանակներում, որոնց արդյունքում արդեն որոշ հաստատություններում եղել են տեխնիկայի թարմացումներ:
Հաջորդ հրատապ հարցը, ըստ նրա, վերաբերում է սոցիալական խնդիրներին` կապված շենքային պայմանների, բյուջեից տրամադրվող ծասխերին` աշխատավարձեր, գործուղումներ, գրականության ձեռքբերում և այլն:
Կարևոր և հրատապ հարցերի շարքում է նաև գիտության սերնդափոխության հիմնահարցը, որտեղ, Ռ. Մարտիոսյանի խոսքով, անցյալ տարի որոշ դրական տեղաշարժեր են իրականացվել:
«Մեր հիմնարկների տարբեր կառույցներում անցյալ տարի աշխատանքի է անցել տարբեր բուհերի 162 շրջանավարտ»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է համակարգում երիտասարդ կադրերին խրախուսելու նպատակով ծրագիր իրականցնել, ըստ որի հիփոթեքային վարկավորմամբ , 200 երիտասարդ գիտնականների ընտանիքներ բնակարանով կապահովվեն, ընդ որում առաջին վճարման մուտքի գումարը բանակում ծառայություն անցած աշխատակիցների փոխարեն պետությունն է իրականացնելու:
Ռ. Մարտիոսյանը նկատեց, որ գիտական աշխատանքը պետք է գրավիչ լինի երիտասարդ աշխատակիցների համար, որպեսզի նրանք ցանկանան ներգրավվել այս ոլորտում:
Սերնդափոխության հիմնահարցն ունի նաև հոգեբանական գործոն, քանի որ ըստ ԳԱԱ նախագահի ներկայումս չի գնահատվում գիտական աշխատողը:
«Մեր սերունդը հպարտանում էր, երբ իրենց գերդաստանում որևէ գիտաշխատող էր լինում, հիմա այդպիսի մոտեցում չկա»,-ասաց բանախոսը: