«Սերժ Սարգսյանը երբեք անհանգստություն չի հայտնել` կապված Բաքվում կայանալիք մրցաշարին Արոնյանի մասնակցության հետ»
Ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը չի բացառել, որ Լևոն Արոնյանը կարող է մեկնել Բաքու և մասնակցել հավակնորդների մրցաշարին:
- Պրն Իլյումժինով, տեղեկատվություն է եղել, որ Ձեր տեղակալը` ՖԻԴԵ-ի առաջին փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, արդյունավետ բանակցություններ է վարել Բաքվի հետ, և որ Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել այդ կարևոր ստուգատեսը: Սակայն հստակ ժամկետներ չեն նշվում: Բացի այդ, ևս մեկ խնդիր կա` կապված Բաքվում կայանալիք մրցաշարին հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցության հետ: Համաձայն ավելի վաղ տարածված լուրերի` մրցաշարը բաժանվել է երկու մասի, սակայն երկրորդ մասը հյուրընկալել ցանկացող երկիր դեռևս ի հայտ չի եկել: Ե՞րբ պարզություն կմտցվի այս հարցում:
- Մինչև ապրիլի վերջը հարցը վերջնականապես կլուծվի: Մենք, իրոք, պաշտոնական առաջարկ ստացել ենք Բաքվից: Ինչ վերաբերում է Արոնյանի խնդրին…
Մենք շատ ենք շփվել Հայաստանի շախմատային ղեկավարության, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ինչպես Դրեզդենում կայացած Համաշխարհային օլիմպիադայի, այնպես էլ Ջերմուկում գերազանց կազմակերպված «Գրան Պրիի» ընթացքում: Սարգսյանը, ուզում եմ շեշտել, երբեք անհանգստություն չի հայտնել` կապված Բաքվում կայանալիք մրցաշարին Արոնյանի մասնակցության հետ: Որքան գիտեմ, ինքը` Արոնյանը, երբեք չի հայտարարել, որ, իբր, Բաքվում չի խաղա: Եթե որոշում կայացվի` հավակնորդների մրցաշարը Բաքվում կազմակերպելու վերաբերյալ, ապա, ըստ իս, Արոնյանի մասնակցությունը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին