Վիշվանաթան Անանդը` իր ողջ փայլով
Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրում գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը դրսևորվեց իր ողջ փայլով: Սկզբնախաղում կիրառած նորույթը և վստահ խաղը շատ բանի մասին են խոսում: Որքան էլ նրան համոզում էին թագուհու փոխանակում կատարել, նա չհամաձայնվեց, որովհետև, ի տարբերություն շատերի, Անանդն ամեն ինչ գիտեր: Խոսքը միայն համակարգչային հզոր նախապատրաստության մասին չէ: Խաղի ընդհանուր ըմբռնումը մեր ժամանակներում նույնպես մեծ նշանակություն ունի:
Իսկ Տոպալովը որտե՞ղ թույլ տվեց վճռորոշ սխալը: Այդ հարցին միանգամից չես էլ կարող պատասխանել: Ի դեպ, եթե նա չկատարեր 20…h6 քայլը, չէր հայտնվի ուժեղ ճնշման տակ: Իսկ եթե ավելի լուրջ, ճշմարտությունը պետք է փնտրել պարտիայի խորքերում: Վստահ ենք, որ շախմատային տեսաբանները դեռ շատ են վերլուծելու այս պարտիայի ընթացքը, որում աշխարհի չեմպիոնն ապացուցեց, որ արքայական զայրույթը ոչնչացնող ուժ ունի:
Այսպիսով` Անանդ-Տոպալով մրցավեճում հաշիվն արդեն 2,5:1,5 է:
Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով 1:0
1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. g3 dxc4 5. Bg2 Bb4+ 6. Bd2 a5 7. Qc2 Bxd2+ 8. Qxd2 c6 9. a4 b5 10. Na3 Bd7 11. Ne5 Nd5 12. e4 Nb4 13. O-O O-O 14. Rfd1 Be8 15. d5 Qd6 16. Ng4 Qc5 17. Ne3 N8a6 18. dxc6 bxa4 19. Naxc4 Bxc6 20. Rac1 h6 21. Nd6 Qa7 22. Ng4 Rad8 23. Nxh6+ gxh6 24. Qxh6 f6 25. e5 Bxg2 26. exf6 Rxd6 27. Rxd6 Be4 28. Rxe6 Nd3 29. Rc2 Qh7 30. f7+ Qxf7 31. Rxe4 Qf5 32. Re7 1:0:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին