Սալվադորում եզրափակվել է Հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության համագումարը
Միահամուռ համաձայնության գալով քրեական արդարադատության համակարգում մարդու իրավունքների ազդեցիկ, արդար և մարդկային կարևորության հարցի վերաբերյալ` Հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի տասներկուերորդ համագումարը եզրափակվեց Սալվադորում` Բրազիլիա:
Ինչպես տեղեկացրին ԱԺ լրատվության հասարակայնության հետ կապերի բաժնից, համագումարը ընդունել է քաղաքական հռչակագիր, որը կոչ է անում բանտարկյալների հանդեպ վերաբերմունքի ավելի մանրակրկիտ ոսումնասիրություն, երեխաների պաշտպանությանն ուղղված ավելի զորեղ ազգային օրենքներ և ավելի շատ պետական գործողություններ` կանանց և միգրանտ աշխատողների նկատմամբ բռնության դեմ:
«Համընդհանուր մարտահրավերների համապարփակ ռազմավարություններ. հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության համակարգերը և փոփոխվող աշխարհում դրանց զարգացման վերաբերյալ Սալվադորի հռչակագիրը» ընդունվել է կոնսենսուսով և ներկայացվեց Հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի իններորդ հանձնաժողովի նստաշրջանին, որը տեղի կունենա հաջորդ ամիս Վիեննայում` Ավստրիա:
Հռչակագրում նշվում է, որ մասնակից պետությունները անհանգստացած են մարդու իրավունքների, իրավական պետության, անվտանգության և զարգացման հանդեպ կազմակերպված հանցավորության բացասական ազդեցությամբ:
«Մեծ մտահոգություն» էր առաջացրել նաև կազմակերպված հանցագործության աճող բարդության, բազմազանության և անդրազգային ոլորտների, ինչպես նաև այլ քրեական և ահաբեկչական գործողությունների հետ կապը: Շեշտվեց նաև հանցագործությունը արդյունավետ կերպով կանխարգելելու, մեղադրելու և պատժելու համար միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:
Մասնակիցները մտահոգ էին միգրանտների, միգրանտ աշխատողների, նրանց ընտանիքների և այլ խոցելի խմբերի հանդեպ քրեական գործողությունների խնդրով: Իր վերջին դրույթներում Հռչակագիրը կոչ է արել վավերացրել կամ ընդունել Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և կից արձանագրությունները այն երկրներին, որոնք դեռ չեն վավերացրել կամ միացել այդ փաստաթղթին:
Նշենք, որ համագումարի ժամանակ քննարկված բոլոր խնդիրները կարևոր են եղել նաև Հայաստանի համար: Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և նրա արձանագրությունները Հայաստանում ուժի մեջ են մտել դեռևս 2003-2004թթ.: Նպատակ ունենալով հանրությանը տեղեկացնել, թե Հայաստանում հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատությանն ուղղված ինչ այլ միջոցներ են ձեռնարկվում, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ միասին մայիսի 14-ին կազմակերպելու է կլոր սեղան-քննարկում, որի ժամանակ Արտաքին գործերի նախարարության և արդարադատության մարմինների համապատասխան ներկայացուցիչներ հնարավորություն կունենան ներկայացնել իրենց աշխատանքը: Հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի տասներեքերորդ համագումարը հյուրընկալելու է Քաթարի կառավարությունը Դոհայում` 2015թ.: