Թուրքիայի ԱԱԽ-ը քննարկել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը
Նախօրեին գումարված Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստից հետո տարածվել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի, քննարկվել են երկրի անվտանգությանն առնչվող ներքին և արտաքին մի շարք զարգացումներ: Այս մասին տեղեկացնող «CNNTurk» լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ ԱԱԽ-ի նիստն ընթացել է Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ և տևել ավելի քան 6 ժամ:
ԱԽԽ Գլխավոր քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն` նիստում քննարկվել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Նշվել է, որ հայ և թուրք ժողովուրդների ընդհանուր պատմության որևէ հատվածին գնահատակ տալը պետք է զերծ լինի կանխակալ դատողություններից: Ընդգծվել է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան վճռական է հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության և համագործակցության հաստատելու ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում:
Իսկ թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ`նշված հաղորդագրությունը բովանդակել է հետևյալ ուղերձները.
• Կարևորել պատմական ընդհանուր հանձնաժողովի ստեղծումը:
• Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը փոխկապակցված են:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ