Քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ հարցեր
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերն են քննարկվել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությունում, որին ներկա էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը` կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Խորհրդակցությանը զեկուցումներով հանդես են եկել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը և հանրապետության վարչապետի խորհրդական Դմիտրի Ատբաշյանը:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ և ընդգծել, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ այն պահպանելու համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: