Բելգիայի խորհրդարանն արգելել է փարանջա կրելը
Բելգիայի խորհրդարանը կողմ է քվեարկել հասարակական վայրերում երեսն ամբողջությամբ ծածկող փարանջա կրելն արգելելու մասին օրենքին:
Այժմ, եթե օրենքն ընդունվի խորհրդարանի վերին պալատում, Սենատում, ապա Բելգիան կդառնա հասարակական վայրերում փարանջա կրելն արգելող առաջին եվրոպական երկիրը:
Հաղորդում է BBC-ին:
Հիշեցնենք, որ երկրի խորհրդարանի ստորին պալատի հանձնաժողովը միաձայն հավանության էր արժանացրել համապատասխան օրենքի նախագիծը: Ըստ օրենքի նախագծի, արգելվում է «ամբողջովին կամ դեմքը նշանակալիորեն փակող հագուստի կրումը»:
Ի դեպ, լրատվամիջոցները հայտնում էին նաև, որ չնայած այն հանգամանքին, որ Բելգիայում փարանջա կրելու համապետական օրենքի մշակումը դեռ նոր է կյանքի կոչվում, այդ երկրի մի շարք քաղաքներում ոստիկանական ներքին հանձնարարական է գործում, համաձայն որի, իրավապահ մարմինները լիազորված են արգելել փարանջա կրելը: