Չինաստանում կրկին աշակերտների են վնասել. Այս անգամ մուրճով
Չինաստանում ևս մեկ արտակարգ դեպք է գրանցվել: Շանդուն նահանգի Վեյֆան քաղաքում մի տղամարդ մուրճով վնասվածքներ է հասցրել նախապատրաստական դասարանի հինգ աշակերտի: Հետո իր վրա բեզնին է լցրել ու վառել իրեն՝ ձեռքում բռնած պահելով երկու երեխայի: Ուսուցիչներին հաջողվել է փրկել երեխաներին, հարձակվողը մահացել է: Հինգ վիրավոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Չնաստանում սա վերջին մի քանի շաբաթում արդեն չորրորդ դեպքն է, երբ հարձակում է կատարվում կրթական հաստատության սաների վրա:
Նախօրեին մի մարդ հարձակվել էր մանկապարտեզի երեխաների վրա, դանակահարել 28 երեխայի: Նրանցից հինգը ծայրահեղ վիճակում են:
Այսօր արդեն չինական լրատվամիջոցները գրելով դեպքի դրդապատճառների մասին, նշում են, որ 48-ամյա տղամարդն ասել է, որ խնդիրներ ունի իր բիզնեսում և անձնական կյանքում, երեխաներին վնասելով, փորձել է վրեժխնդիր լինել մարդկությունից: Չինական լրատվամիջոցներն ընդգծում են, որ նա շատ ապահովված մարդ է ու Չինաստանում 8 բնակարանի սեփականատեր:
Նախորդող հրապարակում՝
Չինաստանի մանակապերտեզներից մեկում մի մարդ 28 երեխայի է դանակահարել