Freedom House. «Հայաստանում և Մոլդովայում մենք տեսնում ենք լուրերի թողարկումների վրա վերահսկողության նվազեցում»
Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը նախօրեին հրապարակել է իր ամենամյա զեկուցը ԶԼՄ ազատությունների մասին: Հայաստանն աղյուսակում 66 գործակիցով դասվում է ոչ ազատ երկրների շարքում:
Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրներից ոչ ազատ են նաև համարվում Մոլդովան, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը:
Այս տարածաշրջանի մամուլի առումով ազատ երկրներ են համարվում Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Սլովենիան և այլն, մասամբ ազատ են՝ Բուլղարիան, Սերբիան, Ալբանիան, Կոսովոն, Ուկրաինան, Վրաստանը և այլն:
Հարևան մյուս երկու երկրներից Թուրքիան համարվում է մասամբ ազատ, իսկ Իրանը՝ անազատ:
Զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանում որոշակի բարելավվում է արձանագրվել, նախորդ տարվա 68 գործակիցը նվազել է երկու կետով:
«Հայաստանում և Մոլդովայում մենք տեսնում ենք գրաքննության կրճատում, ինչպես նաև լուրերի թողարկումների վրա վերահսկողության նվազեցում»,-ասված է զեկույցում։