3300 աշակերտ ծանոթացավ բջջային հեռախոսից անվտանգ օգտվելու կանոններին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի երկրորդ փուլի ավարտի մասին, որն իրականացվում է «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Հայաստանի 5 մարզերում դպրոցների տնօրենները և ուսուցիչները քննարկեցին անչափահասների շարժական անվտանգությանը վերաբերող խնդիրներ: Կլոր սեղանների քննարկումների արդյունքում 130 համայնքում կազմակերպվեցին բաց դասեր` նվիրված շարժական անվտանգությանը: Ավելի քան 3300 աշակերտ ստացան նախնական գիտելիքներ բջջային էթիկայի վերաբերյալ և ծանոթացան բջջային հեռախոսից անվտանգ օգտվելու կանոններին:
«Հանդիսանալով կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն մատուցում է ծառայությունների լայն շրջանակ, այլ նաև գիտակցում է իր դերը բջջային կապից և ինտերնետից օգտվող անչափահաս երեխաներին շարժական անվտանգության և գրագիտության գիտելիքների փոխանցման գործում»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Սույն թվականի մայիսի կեսերին` «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի ավարտին, կկայանա «Անվտանգ բջջային կապ» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը` ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, կընտրի լավագույն շարադրությունները: Հաղթողները և նրանց ուսուցիչները «ԱրմենՏել» ընկերության և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից կստատան նվերներ և շնորհակալագրեր:
Ծրագրի առաջին փուլում` «Անվտանգ բջջային կապ» ֆորումին, որ անց կացվեց Երևանում մարտի 10-ին, առաջին անգամ ստորագրվեց «Բջջային էթիկետի» խարտիան, որը սահմանում է բջջային կապից օգտվելու անվտանգ և գրագետ սկզբունքները: Ֆորումին մասնակցեցին Հանրային խորհրդի, Կրթության և գիտության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, UNICEF-ի ներկայացուցիչներն, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Ֆորումի մասնակիցները կարծիքներ փոխանակեցին շարժական անվտանգության ներկա իրավիճակի մասին, նշեցին հիմնական վտանգները և դրանք նվազեցնելու հնարավոր ճանապարհները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան