Թուրքիայում գործազուրկ է 3 մլն 347 հազար մարդ
Թուրքիայում վերջին տարիներին շարունակաբար աճում է գործազուրկների թիվը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական ծառայության հետազոտության արդյուքնները: Ստացված տվյալներով` 2005-2010թթ. ընթացքում այդ երկրում գործազրկության ցուցանիշն արձանագրել է 2.8 տոկոսանոց աճ` 10.3 տոկոսից հասնելով 13.1 տոկոսի: Այլ կերպ ասած` գործազուրկների թիվն ավելացել է 1 մլն 58 հազարով` հասնելով 3 մլն 347 հազարի:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ