Ռադայում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ուկրաինայի Վերին Ռադայում տեղի ունեցածի նկատմամաբ Կիևի դատախազությունն անտարբեր չի մնացել:
Հարուցվել է քրեական գործ խուլիգանության փաստի առթիվ : Հիշեցնենք, որ Ուկրաինայի Վերին ռադայում Ուկրաինայի տարածքում ՌԴ Սևծովյան նավատորմի մնալու վերաբերյալ համաձայնագրի վավերացման ժամանակ պատգամավորները միմյանց ծեծել էին:
Կիևի դատախազությունը, ըստ ռուսական լրատվամիջոցների, նախօրեին հայտարարել է, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության փաստով, որն իրականացվել է մի խումբ ազգային պատգամավորների կողմից ապրիլի 27-ին Ուկրաիանայի Վերին ռադայի նիստերի դահլիճում:
Հիշյալ համաձայնագրին ըմդդիմացողները ձվերով խփել են Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինին, ով ծածկվել էր երկու անձրևանոցների հետևում, ինչպես նաև ծեծկռտուքի են բռնվել նոր կառավարող կոալիցիայի ներկայացուցիչների հետ:
Այսօր արդեն խոսնակ Լիտվինը հայտարարել է, որ խորհրդարանին հասցված վնասը պետք է փոխհատուցեն այդ դեպքի ժամանակ չափազանց մեծ ակտիվություն ցուցաբերած պատգամավորները:
«Այժմ հանձնաժողով է աշխատում, որը կպատրաստի համապատասխան արձանագրություն և պատգամավորներին կառաջարկի կամավոր-ստիպողական կարգով փոխհատուցել վնասները»,-ասել է նա, ավելացնելով, որ խոսքը վերաբերում է նյութական վնասին:
Փաստորեն նետած ձվերից փչացել է դահլիճի մեծ էկրանը, որի վրա երևում էին քվեարկության արդյունքները: Դահլիճի այլ սարքավորումներ ևս վնասվել են: