Սկինհեդներն առավել ակտիվ են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում
Ռուսաստանում սկինհեդներն առավել ակտիվ են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, այտեղ ազգային և այլատյացության հողի վրա հարձակումներն ավելի հաճախ են լինում: Նման եզրակացության են եկել ռուս իրավապաշտպանները:
Այս տարվա ընթացքում արդեն Ռուսաստանում ռասիստական հարձակումների զոհ է դարձել 15 մարդ, ավելի քան 103-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս տվյալները հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով այլատյացության վերաբերյալ «Սովա» կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները:
Հարձակումները տեղի են ունեցել Ռուսաստանի 24 շրջաններում: Հարձակումներն ու դրանց հետևանքով զոհերի թիվն առավել մեծ են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում՝ համապատասխանաբար 1 զոհ ու վեց վիրավոր և հինգ վիրավոր:
Կենտրոնի իրավապաշտպանների տվյալներով, Ռուսաստանում հաշվվում են մի քանի հազար արմատական ազգայնական, որոնք անդամակցում են տարբեր կազմակերպությունների: Նրանք հարձակվում են կովկասցիների ու Կնետրոնական Ասիայից եկածների վրա: