Արևմուտք շարժվող չինացիները մտադիր են կանգ առնել նաև Հայաստանում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի երրորդ օրը` մայիսի 2-ին, հանդիպում ունեցավ Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Հու Ձինթաոյի հետ:

«Էքսպո-2010»-ի բացման նպատակով Շանհայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հու Ձինթաոն ընդունեց այդ քաղաքում գտնվող Ձիջիաո պետական ընդունելությունների տանը:

«Երկար տարիներ Դուք մեծ աշխատանք եք կատարել հայ-չինական բարեկամությունը խորացնելու գործում»,- ողջունելով Սերժ Սարգսյանին` ասաց Հու Ձինթաոն:

Հիշեցնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ է ունեցել Պեկինի օլիմպիադայի ժամանակ Չինաստանի մայրաքաղաք կատարած այցի և ընդամենը վերջերս Վաշինգտոնում կայացած «Գլոբալ միջուկային անվտանգություն» գագաթաժողովի շրջանակներում, ՉԺՀ ղեկավարը հույս հայտնեց, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն հայ-չինական համագործակցության խորացմանը:

Փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին այցելել է Չինաստան` այս անգամ «Շանհայ-էքսպո-2010»-ի բացմանը մասնակցելու նպատակով, ըստ Հու Ձինթաոյի` վկայում է հայ-չինական բարեկամության նկատմամբ նախագահ Սարգսյանի մեծ ուշադրության մասին, ինչի համար ՉԺՀ ղեկավարը շնորհակալություն հայտնեց: Միաժամանակ Հու Ձինթաոն երախտագիտություն հայտնեց Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի առթիվ ՀՀ նախագահի հայտնած ցավակցության և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:

Իր հերթին, նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Չինաստան այցելելու հրավերի համար: Հանրապետության ղեկավարը նշեց, որ յուրաքանչյուր այցելությունից հետո Չինաստանում նոր ձեռքբերումներ է նկատում: «Հաճույքով արձանագրում եմ այն մեծ հաջողությունները, որ Չինաստանը ձեռք է բերում Ձեր ղեկավարությամբ»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշեց, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և նշեց, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն:

Հանդիպումն այնուհետ անցավ դռնփակ ռեժիմով, որի ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի և կրթության բնագավառներրում բազմաթիվ համատեղ նախագծեր իրականացվել են մեծ հաջողությամբ: Սերժ Սարգսյանն ու Հու Ձինթաոն հայ-չինական համագործակցության` մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք են համարել` որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:
Նախագահները նաև քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը` Չինաստանի մասնակցության հարցերը: Կողմերն ընդգծել են, որ ՉԺՀ Շանսի նահանգում հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարևոր վկայություն է:

Ի դեպ, այցելության վերջին օրը` մայիսի 3-ին, նախագահ Սարգսյանը կմասնակցի «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկության գործարկմանը:

Մինչև ՉԺՀ նախագահի հետ հանդիպումը, ինչպես նաև դրանից հետո, Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին հանդիպումներ ունեցավ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող չինական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սարգսյանը նախ իր կեցավայրում ընդունեց «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd.) կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Րուի Չիին: Իսկ օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը` նախագահի գլխավորությամբ, այցելեց «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի շտաբ-բնակարան, որտեղ նրանց ընդունեց կորպորացիայի նախագահ Լիրոն Շին:

Հիշյալ երկու ընկերությունները, որ մասնագիտացած են հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռաղարդակցական համակարգեր և այլն, մտադիր են ներգրավվել Հայաստանում հեռուստահաղորդակցության ոլորտում իրականացվելիք հավակնոտ ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը ZTE ընկերության ղեկավարին ներկայացրեց Հայաստանում նախաձեռնված ծրագրերը և համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Դրական վերաբերելով չինական ընկերության` Հայաստանում գործունեություն ծավալելու հետաքրքրությանը, նախագահ Սարգսյանը միաժամանակ նշեց, որ հայկական կողմը պատրաստ է աջակցելու չինական ընկերություններին և ցանկություն ունի մասնակցել նաև արտադրական պրոցեսին:

ZTE և «Հուավեյ» ընկերությունները մրցակիցներ են, ըստ որում` առաջինը պետական, իսկ երկրորդը` մասնավոր սեփականություն է: Չնայած այդ հանգամանքին` «Հուավեյ»-ն իրացման ծավալներով` մոտ 30 մլրդ դոլար տարեկան, 2,5 անգամ գերազանցում է ZTE-ին:

Դինամիկ զարգացող այս ընկերությունը, որ ներկայումս հեղինակային արտոնագրերի քանակով աշխարհում զիջում է միայն «Ինտել»-ին, իսկ իրացման ծավալներով` «Էրիքսոնին», մտադիր է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում առաջիկա 3 տարիներին դուրս գալ առաջին տեղը: Այդ նպատակի իրագործման համար չինական ընկերությունը հետաքրքրված է գործունեություն ծավալել նաև Հայաստանում: «Հուավեյ»-ի ղեկավարը նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է դրանց հեռանկարները:

Չինական կորպորացիաների հետ քննարկումների արդյունքում` հայկական կողմը համագործակցության մտադրությունների մասին հուշագիր ստորագրեց «Հուավեյ» ընկերության հետ:

Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ` տեղի ունեցած քննարկումներն ու չինական ընկերության հետ կնքված հուշագիրը մեկնաբանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Երեք ծրագրերը, որ մենք ներկայացրել ենք, հավակնոտ, լուրջ ծրագրեր են: Ընկերությունը Հայաստանում արդեն կա, տեղեկություններն ունի, և հետաքրքրությունը պատահական չի առաջացել, այլ հասունացել է ժամանակի ընթացքում: Չինական ընկերություններն այսօր ունեն լուրջ միջոցներ և ագրեսիվ տեղաշարժվում են դեպի Արևմուտք,- ասաց նա ու հավելեց,- իսկ ինչու՞ չօգտվել առիթից ու նրանց կանգնեցնել Հայաստանում»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}