«Այս տարի բուհերում վճարովի տեղերի ավելացումն օգնություն կլինի 2011 թվականին սպասվելքի ֆինանսական ճեղքվածքը լուծելու համար»
«Այս տարի` պահանջարկի դեպքում, եթե որոշ մասնագիտությունների գծով վճարովի տեղերի քանակն ավելացվի, դա հնարավորություն կտա ծածկել 2011 թվականին սպասվող ճեղքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը:
Նշենք, որ 2011-ին հանրակրթական հաստատությունները շրջանավարտներ չեն ունենալու, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսվում է բուհերում ավելացնել վճարովի համակարգում սովորելու համար նախատեսված տեղերը:
Նա նշեց, որ 2011 թվականին պետական և ոչ պետական բուհերն ունենալու են ֆինանասական մեծ խնդիրներ: «Եթե այս տարի որոշ մասնագիտությունների գծով վճարովի տեղերի քանակն ավելանա, դա կլինի փրկություն կամ օգնություն բուհերին` 2011 թվականին սպասվելիք ֆինանսական ճեղքվածքը փակելու համար»,- հավելեց նա:
Հարցին, արդյոք շուկայում այսօր այդքան մասնագետների պահանջարկ կա՞, որ բուհերում ավելանան վճարովի տեղերը, Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ գոնե մանկավարժական բուհերի շրջանավարտների պահանջարկ կա: