Հրդեհ` թուրքական առողջարանային քաղաքի հյուրանոցներից մեկում
Թուրքական Բորդում առողջարանային քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 11 զբոսաշրջիկ ստացել են վնասվածներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների, «Բարազ» եռահարկ հյուրանոցի մեծ մասն այրվել է:
Հյուրանոցում գտնվել են տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներ: Օտարերկրացիների ազգային պատկանելիության մասին չի հայտարարվում: Որոշ զբոսաշրջիկներ կարողացել են լքել հյուրանոցը, իսկ ավելի տարեցներին օգնել են փրկարարները, հայտում է «Իտառ-Տասը»:
Նշվում է, որ մահացածը թուրք է եղել: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են, անցկացվում է հետաքննություն:
Որոշ տվյալների համաձայն, հրդեհի բռնկման օջախը գտնվել է հյուրասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ