Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հյուրընկալելու է Եվրոպայի ՖԽՎ անդամ խորհրդարաններից մոտ 80 պատգամավորի
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները հյուրընկալելու են ՀՀ Ազգային ժողովի կազմակերպած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային 23-րդ «Սոցիալ-տնտեսական և մշակութային փոփոխությունների ընթացքում գտնվող մեր հասարակություններում կրթական համակարգերի խնդիրները և մարտահրավերները» ընդհանուր թեմայով համաժողովի շրջանակներում Եվրոպայի ՖԽՎ անդամ խորհրդարաններից մոտ 80 ֆրանսախոս պատգամավորների:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում է նաև մեր համալսարանի պատվիրակությունը` ռեկտոր Ս. Զոլյանի գլխավորությամբ: Համալսարանում հանդիպման ժամանակ կքննարկվեն համաժողովի հետևյալ երեք ենթահարցերի հիմնախնդիրները` կապված ԵրՊԼՀ կրթական գործունեության հետ. «Դպրոցի դերը և առաքելությունը, նրա արժեքները և մանկավարժական նպատակները», «Դպրոցը և անհավասարությունները /ռազմավարությունների կիրառում մի շարք հարցերում` դրական խտրականությունը, իրական արդարությունը և հավասարությունը դպրոցում և այլն/», «Դպրոցը և նրա անկախությունը շուկայից»:
Այս մասին հայտնում են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան