Դավութօղլու. Մենք ուզում ենք, որ բացվի հայ-ադրբեջանական սահմանը
«Իհարկե, Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ սահմանը բացել, քանի որ նպատակ ունի ինտեգրվել բոլոր հարևաններին: Բայց միայն հայ-թուրքական սահմանի բացումը բավարար չի լինի: Մենք ուզում ենք, որ բացվի նաև Հայաստան-Ադրբեջան սահմանը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Օքսֆորդի համալսարանում կազմակերպված «Փոփոխվող աշխարհում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսի ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթից:
Կոնֆերանսին ներկա են գտնվել մեծ թվով գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք:
Իր ելությում Դավութօղլուն ընդգծել է, որ Անկարան ցանկանում է տեսնել վստահելի և անվտանգ հարևաններ Մերձավոր Արևելքում, Կովկասում, Բալկաններում և Ծոցում:
«Ինչո՞ւ ենք մենք այդչափ ակտիվ իրանական միջուկային ծրագրի հարցում: Ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք պաշտպանել Իրանին: Այլ այն, որ անվտանգ տարածաշրջան ենք ուզում ունենալ: Մենք կողմ չենք, որ Իրանն ունենա միջուկային զենք, բայց միևնույն ժամանակ չենք կամենում, որ մեր տարածաշրջանում ռազմական լարվածություն լինի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Ի դեպ` մայիսի 1-ին լրացավ Ահմեթ Դավութօղլուի` որպես արտգործնախարար պաշտոնավարելու մեկ տարին:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ