Եվրոպան ու ԱՄՀ-ը Հունաստանին կհատկացնեն 110 մլրդ եվրո
Եվրոպական երկրները և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ-ը) համաձայնվել են Հունաստանի տնտեսության փրկության համար տրամադրել մոտ 110 մլրդ եվրո` 3 տարվա ընթացքում:
Եվրոպական միության ֆինանսների նախարարներն այս մասին հայտարարել են Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ:
Ենթադրվում է, որ մոտ 100 մլրդ դոլարը կհատկացնեն եվրո գոտու երկրները, իսկ մնացածը` ԱՄՀ-ը:
Փոխարենը Հունաստանի կառավարությունը պարտավորվում է զգալիորեն կրճատել իր բյուջեի դեֆիցիտը, նվազեցնել պետական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը և տնտեսության ոլորտում կիրառել այլ կոշտ միջոցներ ևս:
Հաղորդում է BBC-ին: