Եվրախորհրդարանում փարանջա կրելն արգելող օրինագիծ է մշակվել
Եվրախորհրդարանում օրինագիծ է մշակվել, համաձայն որի ԵՄ տարածքում ամբողջովին արգելվելու է փարանջա կրելը: Ինչպես տեղեկացնում է բրիտանական ԲիԲիՍի (BBC) հեռուստառադիոընկերությունը, օրինագծի մշակման նախաձեռնությամբ հանդես է եկել խորհրդարանի փոխնախագահ Սիլվիանա Կոշ-Մերինը:
Աղբյուրի համաձայն, մայիսի 19-ին օրենքի նախագիծը ներկայացվելու է ֆրանսիական նախարարական խորհրդին: Վերջինիս հավանության կողմից միայն օրենքի նախագիծը կարող է հայտնվել խորհրդարանի լիագումար նիստ և դրվել քվեարկության:
«Հասարակական վայրերում ոչ մեկ իրավունք չունի դեմքը ծածկող հագուստ կրելու», - ասված օրինագծում: