ԱՄՆ-ում կստեղծվի աշխարհում ամենահզոր ավիաընկերությունը
Շուտով ԱՄն-ում կստեղծվի ամենահզոր ավիաընկերություն` երկու ավիափոխադրող ընկերությունների` United Airlines և Continental Airlines միավորման շնորհիվ: Այս մասին հաղորդում է Ռեգնում գործակալությունը` հղում անելով Associated Press-ին:
Ըստ նախնական համաձայնության Ավիաընկերությունը կանվանվի «Յունայթիդ» (United), իսկ նոր կազմակերպության կենտրոնական գրասենյակը կտեղակայվի Չիկագոյում:
Աղբյուրի փոխանցմամբ, երկու ավիափոխադրող ընկերությունների միավորման մասին տեղեկատվությունը շուտով պաշտոնապես կհայտարարվի: United Airlines և Continental Airlines տնօրենների խորհուրդն արդեն տվել են իր համաձայնությունը միավորման վերաբերյալ: United ընկերության արժեքը նախնական հաշվարկներով կկազմի մոտավորապես 8,3 մլրդ դոլար: