Հայտնի չէ, երբ կվերականգնվի գազատարը
Հայաստան դեռևս ռուսական գազ չի մատակարարվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:
Նա հայտնեց, որ Վրաստանի Կազբեկի շրջանում վթարված գազատարի վերականգման աշխատանքների ավարտի ժամկետներին չեն տիրապետում, քանի որ դրանք իրականցվում են Հայաստանի տարածքից դուրս:
Ինչ վերաբերում է գազի անխափան մատակարարմանը, ապա ներկայումս Շ. Սարդարյանի խոսքով, պահանջարկին համապատասխան գազ մատակարարվում է, որևէ սահմանափակում չկա: Ն հավաստեց, որ գազի պաշարները բավարար են բավականին երկար ժամանակ գազի անխափան մատակարարման համար:
Հիշեցնենք, որ սողանքի հետևանքով գազատարը վնասվել էր ապրիլի 29-ին: Վրաստանի գազի և նավթի կորպորացիայի ղեկավարը հայտարարել էր, որ վերականգնողական աշխատանքները կտևեն 2-3 օր: