HTC սմարթֆոն` Orange-ից
Այսօրվանից Orange-ի 12 խանութներում մեկնարկում է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների վաճառքը: Այս մասին տեղեկացնում են «Օրանժ Արմենիա» ընկերության լրատվական ծառայությունից:
Նկատենք, որ Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որը հայկական շուկայում առաջարկում է նորարարական Android օպերացիոն համակարգով գործող հեռախոս:
Առաջին մոդելը, որ ներկայացնում է Orange-ը, HTC Tattoo™ է, որը վաճառքում կարելի է գտնել ընդամենը 149. 000 դրամով: Այն հարմարավետ և հեշտ օգտագործելի կոմունիկատոր է, որն անհատականացման լայն հնարավորություն է ընձեռում սպառողների մեծ շրջանակի: Շատ շուտով Orange-ի խանութներում կլինի նաև HTC-ի նորագույն մոդելը` HTC Desire™-ը:
«iPhone-ից հետո սա երկրորդ սմարթֆոնն է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանում: Մեզ համար սա հրաշալի իրադարձություն է, քանի որ մեր բաժանորդներն այժմ շատ ավելի մեծ ընտրություն ունեն: Ի վերջո, Android-ն առաջին անգամ է Հայաստանում», - այսօր շնորհանդես ի ժամանակ ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Android օպերացիոն համակարգը, որը ստեղծվել է Google-ի կողմից, ունի բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են ձայնային կառավարումը, Google Earth ծրագրի օպտիմալ օգտագործումը, Gmail և այլ էլեկտրոնային փոստերն ուղիղ հեռախոսից կառավարելու հնարավորությունը, ավտոմատ կերպով բազմաթիվ ինտերետային աղբյուրներից, ներառյալ facebook-ից, կոնտակտների բեռնումը, սոցիալական ցանցերի հեշտացված կառավարումը և շատ ավելին: