Ուսանողները կրկին դուրս են գալու երթի` դեպի ՀՀ Կառավարության շենք
Մայիսի 6-ին, ժամը 11:30-ին ԵՊՀ կենտրոնական մասնեշենքի առջև տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորթի երթ` դեպի ՀՀ Կառավարության շենք: Հավաքով և երթով հայ ուսանողությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ՀՀ Կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակիորեն կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը:
Բողոքի երթին կմասնակցեն Հայաստանի տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ, ասպիրանտներ և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:
Երթի մասին կազմակերպիչների իրազեկումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն:
Այս մասին հայտնում է նախաձեռնող խումբը: