Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին շարունակում է մնալ առանց խաչի
Վանի Աղթամար կղզու հայկական պատմական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 12-ին պատարագ է մատուցվելու: Երկարատև գործընթացից հետո թուրքական կառավարության թողտվությամբ` այսուհետև հայկական այդ եկեղեցում տարեկան մեկ անգամ կրոնական արարողություն է կատարվելու: Նշենք, որ վերանորոգումից հետո 2007 թվականից Սուրբ Խաչը գործում է որպես թանգարան: Այս մասին տեղեկանում ենք «Հուրիյեթ» ( Hurriyet) պարբերականից:
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ընդգծել է, որ այդ արարողությունը համայն հայության համար մեծ կարևորություն ունի: Մատուցվող պատարագին ներկա գտնվելու համար Աղթամար են ժամանելու հազարավոր հայեր աշխարհի տարբեր երկրներից: Նշվում է, որ այժմվանից արդեն Վանի հյուրանոցների գրեթե բոլոր համարներն արդեն նախապես պատվիրված են:
Նկատենք, սակայն, որ մինչև օրս Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթը խաչազուրկ է: Արքեպիսկոպոս Աթեշյանը, հիշեցնելով, որ եկեղեցու համար նախատեսված խաչն առայժմ մնում է թանգարանում, ասել է. «Եկեղեցու անունը գրված չէ, ինչ համար էլ Աղթամարի եկեղեցի են ասում: Մենք ցանկանում ենք, որ մեր եկեղեցու անունը գրվի և խաչ էլ ամրակցվի գմբեթին: Հուսով ենք, որ մինչև սեպտեմեբրի 12-ը այս հարցը կլուծվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան