Վեսելին Տոպալովի նորույթը չհանգեցրեց հաղթանակի
Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 7-րդ տուրում գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Վեսելին Տոպալովը կրկին կիսեցին միավորը: Այս պարտիան, ի դեպ, նույնպես աչքի ընկավ հետաքրքիր ու լարված պայքարով: Մրցակիցները շարունակում էին խորացնել կատալոնյան սկզբնախաղում վերջերս Իվանչուկի բացահայտած նոր ուղղությունը: Անանդն արժանիորեն ընդունեց Տոպալովի նորույթը և, թվում է, նաև հաղթանակի հնարավորություն ստացավ: Տոպալովին, սակայն, հզոր գաղափարի` c3 փղի փոխանակության միջոցով հաջողվեց պահպանել նախաձեռնությունը: 35 և 37-րդ քայլերին չհամաձայնելով ոչ-ոքիի` Տոպալովը պարտիայի վերջում մի փոքր տառապեց և որոշեց բավարարվել կես միավորով:
Այսպիսով` 7-րդ տուրից հետո Անանդն իր մրցակցին շարունակում է գերազանցել մեկ միավորով. այժմ հաշիվը 4:3 է:
Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով 0,5:0,5
1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. g3 Bb4+ 5. Bd2 Be7 6. Bg2 O-O 7. O-O c6 8. Bf4 dxc4 9. Ne5 b5 10. Nxc6 Nxc6 11. Bxc6 Bd7 12. Bxa8 Qxa8 13. f3 Nd5 14. Bd2 e5 15. e4 Bh3 16. exd5 Bxf1 17. Qxf1 exd4 18. a4 Qxd5 19. axb5 Qxb5 20. Rxa7 Re8 21. Kh1 Bf8 22. Rc7 d3 23. Bc3 Bd6 24. Ra7 h6 25. Nd2 Bb4 26. Ra1
Bxc3 27. bxc3 Re2 28. Rd1 Qa4 29. Ne4 Qc2 30. Rc1 Rxh2+ 31. Kg1 Rg2+ 32. Qxg2 Qxc1+ 33. Qf1 Qe3+ 34. Qf2 Qc1+ 35. Qf1 Qe3+ 36. Kg2 f5 37. Nf2 Kh7 38. Qb1 Qe6 39. Qb5 g5 40. g4 fxg4 41. fxg4 Kg6 42. Qb7 d2 43. Qb1+ Kg7 44. Kf1 Qe7 45. Kg2 Qe6 46. Qd1 Qe3 47. Qf3 Qe6 48. Qb7+ Kg6 49. Qb1+ Kg7 50. Qd1 Qe3 51. Qc2 Qe2 52. Qa4 Kg8 53. Qd7 Kf8 54. Qd5 Kg7 55. Kg3 Qe3+ 56. Qf3 Qe5+ 57. Kg2 Qe6 58. Qd1 1/2:1/2:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին