Բնապահպանության նախարարությունը հաստատել է` «DENO GOLD MINING»-ը չունի անձնագիր և իր կողմից արտադրվող թափոնների դասակարգում
Բնապահպանության նախարարությունը հաստատել է այն փաստը, որ «Deno Gold Mining» ընկերությունը չունի անձնագիր և թափոնավայրի դասակարգում: Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի` բնապահպանության նախարարին ուղղված նամակին ի պատասխան նախարարությունը մասնավորապես նշել է, որ ընկերության կողմից ներկայացված անձնագրերը չեն հաստատվել, քանի որ նրանցում թերություններ են եղել:
Տեղեկատվության համաձայն, նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանի 5/08/50661 նամակում նշված է. «Անձնագրերը նախարարության կողմից չեն հաստատվել, քանի որ նրանք թերի են, եւ այդ նկատառումներով նախարարությունը մի քանի անգամ տեղյակ է պահել կազմակերպությանը, որ ներկայացված թափոնների անձնագրերի շարքում բացակայում է հանքաքարի հարստացման ընթացքում առաջացող ապարախյուսի /շլամ/ անձնագիրը»: