Ադրբեջանական համալսարանի դիպլոմն Իրանում այլևս անվավեր է համարվելու
Իրանի առողջապահության փոխնախարար Մուհամեդալի Մոհագիգին հայտարարել է, թե իր երկիրը անվավեր է ճանաչում Ադրբեջանի բժշկական համալսարանի դիպլոմները: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, իրանցի պաշտոնյայի հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի կրթության նախարարը, ասելով, թե իրենք շահագրգռված չեն, որպեսզի մեծ թվով իրանցի ուսանողներ իրենց ուսումը ստանան ադրբեջանական համալսարանում:
Նախարարը մասնավորապես ասել է. «Ես այդ թեմայի շուրջ խոսել եմ համալսարանի ռեկտորի հետ: Նա ասեց, որ, Իրանի առողջապահության նախարարը վերջերս Բաքում էր, սակայն դիպլոմների հարցը բարձրացրել է հայրենիք վերադառնալուց հետո:
Ես տեղյակ չեմ հարցի մանրամասներին, սակայն մենք ևս շահագրգռված չենք, որպեսզի մեծ քանակությամբ իրանցի ուսանողներ ժամանեն և սովորեն այստեղ»:
Նրա խոսքերով համալսարանում սովորող արտասահմանցի ուսանողների քանակը բավականին մեծ է, հետևաբար համալսարանը այդ առումով որևէ խնդիր չունի: