Ձերբակալված ակտիվիստներն ադրբեջանական կալանավայրերում կտտանքների են ենթարկվում
Կտտանքների դեմ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովն այցելել է Բինագադինի մեկուսարան և հանդիպել նախորդ շաբաթ՝ հիշատակման ակցիա կատարելու հետևանքով ձերբակալված երիտասարդ ակտիվիստներին: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Եվ այսպես, «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Թուրալ Աբբասլին, նրա տեղակալ Ահադ Մամեդլին և Դեմոկրատական կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Ջամիլ Գաջիևը կալանավորվել են 10 օր ժամկետով:
Հիշեցնենք, որ նրանք ապրիլի 30-ին՝ Ադրբեջանի նավթային ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության 1 տարվա առիթով հիշատակման ակցիա էին կազմակերպել, որը սակայն ոստիկանների կողմից դաժանորեն ճնշվել են:
Է. Բեհբուդովը նշել են, թե երիտասարդ ակտիվիստները իրեն տեղեկացրել են, որ ձերբակալություններից հետո իրենց կտտանքների են ենթարկել: «Մուսավաթ» կուսակցությունից հայտնել են, որ ձերբակալված երիտասարդների ծնողներին չեն թույլատրում տեսակցել իրենց որդիների հետ, ինչն օրենսդրության խախտում է:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ