Zaman. Էրդողանը Բաքու է մեկնում Ղարաբաղի և էներգակիրների համար
Թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա օրերին Բաքու է մեկնելու` գլխավորապես ղարաբաղյան հիմնախնդրի և էներգակիրների հետ կապված հարցեր քննարկելու համար: Այցելության օրն ու ժամկետն առայժմ հստակ սահմանված չեն, բայց, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա մայիսի 17-ին:
Պարբերականն ուշագրավ է համարում այն, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` մայիսի 11-13 Թուրքիա կատարելիք այցից հետո է Էրդողանը մեկնելու Ադրբեջան:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով որոշակի լարվածություն ապրած Անկարան և Բաքուն վերջին շրջանում նորից ակտիվ երկխոսության մեջ են»,- գրում է «Zaman»-ը: