Հայկ Դեմոյան. Հայ-թուրքական արձանագրությունները արժեզրկվել են
«Հայ-թուրքական արձանագրությունները արժեզրկվել են»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Բանախոսի կարծիքով արժեզրկման մեղավորը Թուրիքան է: Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման հաջորդ փուլին, ապա Հ. Դեմոյանը կարծիք հայտնեց, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրություները չեն կարող դրանց համար հիմք հանդիսանալ:
Հաջորդ փուլում, բանախոսի կարծիքով, Թուրքիայի հետ ցանկացած միջպետական հարաբերությունների հաստատումը, հարաբերությունների բարելավումը, պետք է սկսվի միայն սահմանների ապաշրջափակման և միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով:
«Հարաբերույթունների կարգավորման գործընթացի տապալմամբ Թուրքիան արդեն երրորդ անգամ ի դերև է հանում ԱՄՆ ցանկությունները` առաջին անգամ իրաքյան պատերազմի, երկրորդ անգամ վրաց-օսականի, երրորդ անգամ էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ենթատեքստում»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան