Orange-ն աշխատանքներն սկսել է Թունիսում
Հայաստանում շարժական կապի ծառայությունները մեկնարկելուց ուղիղ վեց ամիս անց` մայիսի 5-ին, Orange-ը ծառայությունները մեկնարկել է Թունիսում Մաբրուք Խմբի մաս կազմող Investec ընկերության հետ միասին: Այս մասին տեղեկացնում են «Օրանժ Արմենիա» ընկերության լրատվական ծառայությունից:
Orange Թունիսը կառաջարկի բաժանորդներին շարժական և ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ:
Այս համագործակցությունը Ֆրանս Տելեկոմ Խմբի համար կարևոր քայլ է Միջերկրական ծովի ավազանում ու Հյուսիսային Աֆրիկայում զարգացման առումով: Չնայած երկրում հեռահաղորդակցության ծառայությունների օգտագործման բարձր մակարդակի` 90% հագեցվածության, երկրում մեծ պահանջարկ կա նորարարական և լայն ընտրություն առաջարկող ծառայությունների նկատմամբ, որոնք էլ կերտել են Orange ապրանքանիշի համբավն ամբողջ աշխարհում:
Orange Թունիսը կառուցել է երկրի առաջին 3G ցանցը, որն արդեն ծածկում է Թունիսի հիմնական քաղաքների մեծ մասը: Մինչև տարեվերջ Orange-ի ծածկույթի ընդգրկումը կկրկնապատկվի:
Orange-ն այժմ ներկա է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 18 երկրներում: Այս նոր մեկնարկով Թունիսի բաժանորդները կմիանան ամբողջ աշխարհում 130 միլիոն բաժանորդներին, ովքեր արդեն օգտվում են Orange ապրանքանիշի ներքո մատուցվող բոլոր ծառայություններից: