Միջազգային կառույցների հերթական քննադատությունն՝ ուղղված ադրբեջանական իշխանություններին
Լիբերալ երիտասարդների միջազգային ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է Ադրբեջանում, նախորդ շաբաթ, ձերբակալված ակտիվիստների փաստը: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ նրանք ապրիլի 30-ին՝ Ադրբեջանի նավթային ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցի առիթով, մի քանի տասնյակ երիտասարդ ակտիվիստներ հիշատակման ակցիա էին կազմակերպել, որը սակայն ոստիկանների կողմից դաժանորեն ճնշվել են:
«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների իրականացրած գործողությունները: Իշխանությունները ձերբակալել են սգո արարողությանը մասնակցած տասնյակ երիտասարդների»,- ասված է փաստաթղթում:
«Դրանից մեկ օր առաջ, իշխանությունները ձերբակալել են «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Թուրալ Աբբասլիին, որը Լիբերալ երիտասարդների միջազգային ֆեդերացիայի անդամ է հանդիսանում: Դրանից զատ, ձերբակալվել են «Դալգա» երիտասարդական կազմակերպության մի շարք անդամներ, որոնք ևս Լիբերալ երիտասարդների միջազգային ֆեդերացիայի անդամներ են: Նրանց մեծ մասը ոստիկանությունում բռնությունների է ենթարկվել»,- ասված է հայտարարության մեջ:
Միջազգային ֆեդերացիան կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել Աբբասլիին և նրա կողմնակիցներին: Վերջինս նաև կոչ է արել եվրոպական և միջազգային ինստիտուտներին անելու հնարավորը՝ երիտասարդների ազատ արձակման համար, ինչպես նաև հասնելու նրան, որ ավելի վաղ ազատազրման ենթարկված բլոգերներ Ադնան Գաջիզադեն և Էմին Միլին ազատ արձակվեն:
Նշենք, որ Լիբերալ երիտասարդների միջազգային ֆեդերացիան հիմնադրվել է 1947 թվականին, որի նպատակն է լիբերալ արժեքներին և ավտորիտար երկրների ուսանողների օժանդակումը: Այս պահի դրությամբ՝ ֆեդերացիա անդամ են աշխարհի 2.5 միլիոն ուսանողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ