Հնարավոր է Ցեղասպանությունը վերապրածների պատմություններն արխիվացվեն ԱՄՆ Կոնգրեսում. Շիֆֆը նոր նախաձեռնություն է սկսել
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանութայն ճանաչման բանաձևին զուգահեռ ԱՄՆ Կոնգրեսական և հայերի բարեկամ Ադամ Շիֆֆը հանդես է եկել մեկ այլ նախաձեռնությամբ` կոչ անելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին ու նրանց հարազատներին ԱՄՆ Կոնգրեսին ներկայացնել իրենց պատմությունները` հրատարակելու և արխիվացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Ասպարեզ» լրատվական կայքէջից:
Վերապրածները և նրանց հարազատները կարող են Ադամ Շիֆֆին ուղարկել պատմություններ, թե ինչ է պատահել իրենց ընտանիքի և իրենց հետ օսմանյան թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացրած վայրագությունների ժամանակ, ինչպես են ազատվել բարբարոսների ճիրաններից:
Ընտանիքների պատմությունները կարող եք ուղարկել Ադամ Շիֆֆի օգնական Մերի Հովակիմյանին հետևյալ հասցեով` [email protected]:
«Եկեք Կոնգրեսում արխիվացնենք անձնական պատմություններն այն մարդկանց, ովքեր վերապրել են ցեղասպանությունը: Մինչ մի քանի վերապրածներ դեռևս ապրում են, մենք կարող ենք Կոնգրեսում արխիվացնել վերջին դարի առաջին ցեղասպանությանը վերաբերյալ փատերը: Դա կարող է պատմաբանների համար շատ կարևոր աղբյուր լինել», - ասել է Կոնգրեսական Շիֆֆը իր կոչում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան