Սփյուռքագետ. Հայ-պարսկական, հայ-գերմանական… հարաբերություններն ավելի լավ են, քան Հայաստան-Սփյուռք հարաբերությունները
Սփյուռքագետ Արթուր Անդրանիկյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին, ասաց, որ հայ-պարսկական, հայ-գերմանական հարաբերություններն ավելի լավ են, քան Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:
Ըստ բանախոսի, առաջին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բարելավող, կարգավորող կամուրջը Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված ՀՕԿ-ն էր (Հայ օգնության կոմիտե): «Մենք Սփյուռքի հետ վաղուց առնչություններ ունենք, բայց ի վերջո չենք ճանաչում, չենք յուրացնում Սփյուռքը»,-ասաց սփյուռքագետը:
Ասուլիսի մյուս բանախոսը, սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազճյանը նշեց, որ միչև Հայաստանում չվերանա կոռուպցիան և մինչև «բյուրոկրատական քաշքշուկները» չհասցվեն նվազագույնի, սփյուռքի հետ հարաբերություններում հետընթաց կլինի: Իսկ այդպիսի իրադրություն, ինչպես սփյուռքահայը նշեց, ներկայում էլ է նկատվում:
«Նույն բանը ասում են Սփյուռքում, ինչ –որ Հայաստանում ասում են գործարարները` նկատի ունենալով պետական մարմիններին. «Մի խանգարեք մեզ, մենք մեր հացը կհանենք, մեր հարաբերությունները կդասավորենք»,-ասաց Գ. Յազճյանն ու ավելացրեց, որ Սփյուռքի հետ կապված օրենքներ են ընդունում, իսկ հետագայում, պարզվում է, որ դրանց մեջ լուրջ բացթողումներ կան:
Անդրադառնալով սփյուռքի նախարարության ընդունած «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման» հայեցակարգին, բանախոսը նշեց, որ հայեցակարգի մշակման գործում սփյուռքահայերը բացարձակ մասնակցություն չեն ունեցել, իսկ դա, նրա խոսքով, սխալ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան