Deep Purple-ի համերգի տոմսերը վաճառվում են նոր գներով
«Վիբրոգրաֆուս» ընկերությունը, որը հանդես է գալիս Երևանում Deep Purple-ի համերգի կազմակերպիչը, հայտարարել է տոմսերի նոր գների մասին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, որը հանդիսանում է կայանալիք համերգի պաշտոնական մեդիա-գործընկերը, հատուկ առաջարկի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.vgs.am կայքում և 58 29 87 հեռախոսահամարով:
Երևանում Deep Purple-ի համերգը կկայանա մայիսի 25-ին և կլինի առաջին այցելությունը Հարավային Կովկասի տարածաշրջան խմբի պատմության մեջ: Խումբը Երևան կգա իր համաշխարհային տուրի շրջանակներում:
Մայիսի սկզբից խումբը համերգներ է ունեցել Ավստրալիայի մի քանի քաղաքներում:
Մինչև Երևան գալը Deep Purple-ը ելույթներ կունենա նաև Թայվանում, Հոնկոնգում, Սինգապուրում, Բանգկոկում, Սեուլում, Վլադիվոստոկում և Խաբարովսկում: