Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները լրագրողների թալանով են զբաղվում
Մայիսի 6-ի վաղ առավոտյան, Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանի անվտանգության աշխատակիցները թալանել են երկու նորվեգացի լրագրողների՝ Էրլինգա Բորգենային և նրա օպերատոր Դագա Ինգե Դախային: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Այս մասին, իր ադրբեջանցի գործընկերներին հայտնել է Բորգենը, որը Բաքու էր ժամանել ազատազրկված լրագրող Էյնուլ Ֆաթուլաևի մասին ֆիլմ նկարելու համար: Նա պատմել է, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն իրենից խլել են իր ուղեբեռը և այն հանձնել կես ժամ հետո:
«Նրանք շատ ագրեսիվ էին և ուղեպայուսակիցս կարևոր փաստաթղթեր են գողացել, ինչպես նաև՝ գողացել են իր 6 օրերի ընթացքում կատարած նկարանումների տեսաերիզը: Սակայն անվտանգության աշխատակիցները չեն իմացել, որ իրենց մատների վրա խաղացրել են: Նկարահանումների կրկնօրինակները այլ տեղ են դրված եղել և բարեհաջող հասցվել են Օսլո: «Կալանավորն Ադրբեջանում» փաստագրական ֆիլմի աշխատանքները շատ շուտով կսկսվեն»,- իր նամակում նշել է Բորգենը:
Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները գողացել են նաև լուսանկարներ, հիշողության քարտեր և լրագրողներին անհրաժեշտ այլ պարագաներ:
«Այս ամենը ցույց է տալիս, թե այսօր Ադրբեջանում ինչպիսի քաղաքական ռեժիմ է: Նրանք վախենում են արտահայտման ազատությունից: Ես տեղի ունեցածին շատ լուրջ եմ վերաբերվում և դիմել եմ Նորվեգիայի ԱԳՆ ու ոստիկանություն»,- նամակի վերջաբանում նշել է Է. Բորդերը:
Նշենք, որ ադրբեջանական օդանավակայաններում նմանատիպ դեպքեր բազմիցս են արձանագրվել: Օրինակ՝ խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևի զարմիկի ուղեբեռում անվտանգության աշխատակիցները ատրճանակ էին դրել, իսկ Ազպետրոլ ընկերության ղեկավարի եղբոր և տնտեսական զարգացման նախարար Ռաֆիկ Ալիևի ուղեբեռում 30 հազար դոլար գումար էր դրվել, ինչից հետո վերջիններիս ձերբակալել էին: