ԼԱՍ. Ադրբեջանական իշխանությունները համացանցի դեմ անամոթ հարձակումներ են իրականացնում
ԶԼՄ-ի պաշտպանության «Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ) միջազգային կազմակերպությունն իր անհանգստություն է արտահայտել ադրբեջանական իշխանությունների՝ համացանցի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փորձերի առնչությամբ, մանավանդ, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Եվ այսպես, ապրիլի 16-ին Ադրբեջանի կապի նախարար Ալի Աբբասովը հայտարարել է՝ համացանցը վերահսկողության տակ վերցնելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերվում է համացանցային հեռուստատեսության լիցենզավորման մասին: Ադրբեջանի հեռուստառադիոյի խորհրդի ղեկավար Նուշիրիվան Մագերրամլին ևս այդ մասին արդեն խոսել է:
«Իշխանությունները պետության հոգևոր արժեքները պաշտպանելու ցանկության վերաբերյալ իրենց դրամատիկ հայտարարություններ են անում, սակայն, իրականում նրանք ձգտում իրենց տեղեկատվություն հաղորդելու մոնոպոլիա հաստատել»,- նշված է կազմակերպության հայտարարությունում:
«Նրանք արդեն վերահսկում են հեռուստատեսությունը և տպագիր մամուլի գերակշիռ մասը, իսկ հիմա սկսում են համացանցի դեմ անամոթ հարձակումներ իրականացնել: Նմանատիպ գործողությունները հակասում են Ադրբեջանի՝ ավելի վաղ, ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ մայիսի 3-ին Բաքվում, իրավապաշտպանների և լրագրողների կողմից կազմակերպված կլոր սեղանի մասնակիցները ևս իրենց մտահոգությունն էին արտահայտել իշխանությունների ծրագրած գործողությունների առնչությամբ:
«Բլոգերներ Ադնան Գաջիզադեի և Էմին Միլիի ճակատագիրը, որոնք համացանցում քննադատական ռեպորտաժներ էին պատրաստել, դատապարտվել են 2 և 2.5 տարվա ազատազրկման: Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանում համացանցից օգտվողները իրական վտանգի առջև են կանգնած»,- նշված է տարածված հայտարարության տեքստում: