Orange-ի բաժանորդները կհանդիպեն Եվրատեսիլ 2010-ին Հայաստանի ներկայացուցչին
Եվրատեսիլ 2010-ին Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը մայիսի 16-ին Orange-ի գլխավոր խանութում կհանդիպի Orange-ի այն բաժանորդներին, ովքեր լավագույնը կճանաչվեն “Բարև Օսլո” նախաձեռնության «Զորակցենք Հայաստանին» SMS-արշավի ընթացքում, ինչպես նաև հատուկ SMS-մրցույթի հաղթողներին: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Զորակցենք Հայաստանին» SMS-արշավը Orange-ի`Եվրատեսիլին նվիրված «Բարև Օսլո» նախաձեռնության միջոցառումներից մեկն է, որի շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են իրենց բարեմաղթանքներն ու քաջալերման խոսքերն ուղարկել Հայաստանի մասնակցին` ինչպես ուղարկելով կարճ հաղորդագրություններ 1447 կարճ համարին, այնպես էլ անմիջապես Orange-ի խանութներում` փակցնելով մաղթանքները ծիրանի ծառ պատկերող հատուկ վահանակների վրա: Երգչուհին ինքը կընտրի լավագույն 15 մաղթանքները, որոնց հեղինակներն էլ կստանան նվերներ հանդիպման ժամանակ:
«Բարև Օսլո» նախաձեռնության շրջանակներում մայիսի 1-ից ընթացքի մեջ է նաև Եվրատեսիլին նվիրված հատուկ SMS-մրցույթը, որի 4 հաղթողները նույնպես կհանդիպեն Եվա Ռիվասին և անմիջապես նրանից կստանան Օսլոյում կայանալիք Եվրատելիսի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին մասնակցելու ուղեգրերը:
Ավելին իմանալու համար այցելեք www.orangearmenia.am:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները