«Շուշիի ազատագրմամբ մենք կանխորոշեցինք 1994թ.-ի զինադադարի կնքումը»
Այսօր Շուշիի ազատագրման 18-րդ տարելիցի կապակցությամբ Panorama.am-ի թղթակիցը փորձեց պարզել մեր հայրենակիցների կարծիքներն ու վերաբերմունքն օրվա խորհրդի վերաբերյալ:
«Ազատություն տվեց մեզ: Հայ ազգն իր հողն ու ջուրն իր ձեռքը վերցնելով` իրեն ավելի ազատ զգաց»,-ասաց Էլմիրա Ղուկասյանը:
«Թուրքից ազատագրվեցինք,-հավելեց Արման Բարսեղյանը:-Մեր ուժը ցույց տվեցինք»:
Անահիտ Բաբայանն էլ նշեց, որ դեռ Հայրենական Մեծ պատերազմն էր ապացուցել իր հայ հերոսներով, որ հայ ժողովորդը միշտ տենչում է ազատության:
Իսկ պատմաբան Հայկ Հայրոյանը նկատեց, որ մինչ մայիսյան այս հաղթանակները մեր ժողովորդի մտածելակերպում ամրագրված էր այն մտայնությունը, թե մենք միշտ կոտորվել ենք, Ցեղասպանության ենթարկվել:
Պատմաբանի կարծիքով սա առիթ էր ցույց տալու, որ մենք էլ ենք տիրապետում զենքին.
«Շուշիի ազատագրումը կանխորոշեց մայիսյան հաղթանակները և երկու տարի անց` մայիսի 12-ին, մեր հաղթանակն ամրագրվեց զինադադարի պայմանագրի կնքմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան