Տոպալով-Անանդ. հերթական տրամաբանական ոչ-ոքին
Բուլղարական Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 10-րդ տուրում գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու հավակնորդ Վեսելին Տոպալովը կրկին ոչ-ոքի խաղացին:
Սկզբնախաղում զարմացնելով մրցակցին` Անանդը միանգամայն հարմար դիրք ստացավ: Երբ թվում էր, թե ոչ-ոքիի կարող է հանգեցնել հասարակ արագացված տարբերակը, հետևեց անսպասելի սխալը` 25…Nd4: Էնդշպիլն արդեն չափազանց տհաճ էր սևերի համար, որոնցով խաղում էր աշխարհի չեմպիոնը: Վեսելին Տոպալովը հաջողությամբ մեծացնում էր ճնշումը մինչև 44-րդ քայլը: 44.Be6 տարբերակը, սակայն, ի չիք դարձրեց սպիտակների բոլոր ձեռքբերումները:
Այսպիսով` մրցակիցները հաշվետու տուրում մեկական լուրջ սխալ գործեցին, ուստի ոչ-ոքին միանգամայն օրինաչափ արդյունք կարելի է համարել: Ընդհանուր հաշիվը նույնպես հավասար է` 5:5:
Վեսելին Տոպալով-Վիշվանաթան Անանդ 0,5:0,5
1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 d5 4. cxd5 Nxd5 5. e4 Nxc3 6. bxc3 Bg7 7. Bc4 c5 8. Ne2 Nc6 9. Be3 O-O 10. O-O b6 11. Qd2 Bb7 12. Rac1 Rc8 13. Rfd1 cxd4 14. cxd4 Qd6 15. d5 Na5 16. Bb5 Rxc1 17. Rxc1 Rc8 18. h3 Rxc1+ 19. Qxc1 e6 20. Nf4 exd5 21. Nxd5 f5 22. f3 fxe4 23. fxe4 Qe5 24. Bd3 Nc6 25. Ba6 Nd4 26. Qc4 Bxd5 27. Qxd5+ Qxd5 28. exd5 Be5 29. Kf2 Kf7 30. Bg5 Nf5 31. g4 Nd6 32. Kf3 Ne8 33. Bc1 Nc7 34. Bd3 Bd6 35. Ke4 b5 36. Kd4 a6 37. Be2 Ke7 38. Bg5+ Kd7 39. Bd2 Bg3 40. g5 Bf2+ 41. Ke5 Bg3+ 42. Ke4 Ne8 43. Bg4+ Ke7 44. Be6 Nd6+ 45. Kf3 Nc4 46. Bc1 Bd6 47. Ke4 a5 48. Bg4 Ba3 49. Bxa3+ Nxa3 50. Ke5 Nc4+ 51. Kd4 Kd6 52. Be2 Na3 53. h4 Nc2+ 54. Kc3 Nb4 55. Bxb5 Nxa2+ 56. Kb3
Nb4 57. Be2 Nxd5 58. h5 Nf4 59. hxg6 hxg6 60. Bc4 1/2:1/2:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին