Էդգար Հելեհլյան.Ես չեմ պատկերացնում ռուսերեն լեզվով հայոց պատմության դասավանդումը
Օտարալեզու դպրոցների հիմնման ԿԳ նախախարի առաջ քաշած նախագիծը մտահոգում է Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդգար Հելհելյանին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա ասաց, թե դա մենկնաբանվում է եվրոպական գիտական շուկայում ընկալելի լինելու համար:
«Ընդհանրապես լեզվամտածողությունը որոշում է մարդկանց, սերունդների ճակատագիրը: Ես չեմ պատկերացնում ռուսերեն լեզվով հայոց պատմության դասավանդումը»,-ասաց բանախոսը:
Նա նշեց, թե այսպիսիով երեխային փոքր ժամանակից կտրում են իր ակնունքներից: Ըստ բանախոսի, հնարավոր չէ ռուսերեն լեզվով դասավանդել հայոց պատմություն:
«Դեմ չենք օտար լեզուների ուսումնասիրմանը, որովհետև այսօր միջազգային շուկայում ընկալելի լինելու համար պետք է տիրապետել որոշակի օտար լեզուների, բայց դա կարելի է անել ասենք, թեքումով դպրոցների հաշվին, դասաժամերը խորացված անցնելու հաշվին»,-ասաց Է. Հելհելյանը:
Պատասխանելով ռուսերեն լեզվի հետ կապված հարցին Է. Հելհելյանն ասաց.«Թող ռուսերեն լեզուն խորացված սովորեցնեն, բայց երբ հայոց պատմությունը, քիմիան, ֆիզիկան, կենսաբանւթյունը, աշխարհագրությունը սովորում են ռուսերենով, ձևավորվում է ռուսերեն մտածողություն»:
Նա հավելեց, որ 20 տարեկանում այս երեխան, որ 7 տարեկանից ռուսերեն է ուսանել, արդեն ռուս է, նա հայ չէ, որովհետև իր ողջ կրթությունը և դաստիրարակությունը անցել է ռուսերենով և նա ունի ռուսական մտածողություն: