Ցուցարարներ Թուրքիայից. «Իլհամ Ալիևը սիոնիստների բարեկամ»...«Կոտրվի այն ձեռքը, որը մզկիթ է քանդում»
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի մի շարք կուսակցություններ, միություններ և իսլամական կազմակերպություններ բողոքի ցույց են կազմակերպել ի պաշտպանություն Ադրբեջանի Հանրապետության կողմից քանդվող հերթական շիական «Ֆաթեմե Զահրա» մզկիթի:
Ցուցարարները, քննադատելով Ադրբեջանի ներկայիս ղեկավարին, վանկարկել են` «Իլհամ Ալիևը սիոնիստների բարեկամ», «Ալիևը Բաքվում մզկիթ է քանդում», «Կոտրվի այն ձեռքը, որը մզկիթ է քանդում» կարգախոսները:
Նշենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ` անցյալ շաբաթ Ադրբեջանի մի շարք պետական պաշտոնյաներ մեկնել էին Թել Ավիվ` մասնակցելու տարածաշրջանային հակամարտությունների թեմայով համագումարին:
«Արտերկրում ապրող ադրբեջանցիների պետական կոմիտեի» նախագահ Նազեմ Իբրահիմովը Իսրայելի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև բարեկամական կապերի հաստատման մեջ մեծ է Հեյդար Ալիևի ավանդը, և այդ քաղաքականությունն այժմ շարունակում է Իլհամ Ալիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին