ԱՄՆ-ում սննկացել է 68 բանկ
ԱՄՆ-ի ֆինանսական կարգավորողները փակել են Ֆլորիդայում, Մինեսոտայում, Արիզոնայում և Կալիֆորնիայում մի շարք բանկեր: Այս մասին տեղեկանում ենք Dni.ru կայքից:
Ավանդների ապահովագրությամբ զբաղվող դաշնային կորպորացիան հաղորդել է Ֆլորիդայում գտնվող Bank of Bonifay փակման մասին, որն ուներ 242,9 մլն դոլարի ակտիվներ և 230,2 մլն դոլարի դեպոզիտներ: FDIC-ը համաձայնվել է ձեռք բերել բանկի 78,1մլն դոլար գումարի դեպոզիտները և ակտիվները:
Փակվել է Մինեսոտայի Access Bank-ը` 32 մլն դոլար ակտիվներով և նույնքան դեպոզիտներով: Նրա ակտիվները և դեպոզտիները կընդունի PrinsBank-ը:
Ինչպես նաև փակվել է Արիզոնայի Towne Bank-ը և Կալիֆորնիայի Pacific Bank-ը, որի ակտիվները և դեպոզիտները փոխանցվում են Լոս Անջելեսի քաղաքային բանկին` City National Bank of Los Angeles-ին:
Ըստ աղբյուրի, ամենից սուրը | ճգնաժամն ապրում են Ֆիզիկական անձանց հետ աշխատանքում մասնագիտացած ոչ մեծ բանկերը, քանի որ պետության կողմից օգնություն են ստանում հիմնականում միայն խոշոր ֆինանսական ինստիտուտները: ԱՄՆ ֆինանսական կարգավորիչի ցուցակում է 702 «խնդրահարույց» բանկ: Երեք ամիս առաջ ցուցակը կազմված էր 552 բանից:
Բանկերի ծախսերը, որոնք կարողացան մնալ բիզնեսում, կարող են հասնել 100 մլրդ դոլար` հաջորդ 4 տարվա ընթացքում: