Ադրբեջանցի պատգամավորը փորձել է հանուն սիրո ինքնասպա՞ն լինել
Ադրբեջանական Վեստի.ազ լրատվական կայքն անդրադարձել է Ադրբեջանում վերջին ժամանակներս նկատվող ինքնասպանության դեպքերի աճին և ներկայացրել մի շարք մարդկանց տեսակետները, հոգեբանների գնահատականները:
Մասնավորապես հաջողվել պարզվել, որ Ադրբեջանի ազգային պոետ, Միլի մեջլիսի պատգամավոր Վագիֆ Սամեդօղլուն ևս, հանուն սիրո, մի քանի անգամ պատրաստ է եղել ինքնասպանություն գործել:
Եվ ընդհանրապես, վերջինս կարծում է, որ «յուրաքանչյուր ոք անհատականություն է և ցանկացած մարդ թույլ է տալիս իր ներաշխարհ ներթափանցել միայն ինքն իրեն»:
«Պետք չէ ինչ-որ մեկին ծաղրել, եթե նա ինքնասպանություն գործի հանուն սիրո, դա նրա ընտրությունն է: Սերը դա այնպիսի զգացում է, որը խլում է քեզանից բանականությունը և դու ի վիճակի չես լինում վերահսկելու ինքդ քեզ»,- ասել է ադրբեջանցի խորհրդարանականը: