AP. Փողեր լվանալու համար ABN Amro բանկը տուգանվել է 500 մլն ԱՄՆ դոլարով
Նախկինում «ABN Amro bank N.V» անվամբ հայտնի բանկը, որ այժմ կոչվում է «Royal Bank of Scotland N.V.», ԱՄՆ կառավարությանը կվճարի 500 մլն դոլար այն բանի համար, որ օգնել է փողեր լվանալ երկրների և կազմակերպությունների, որոնք ամերիկյան իշխանությունների կողմից ընդգրկված են սև ցուցակում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով Associated Press-ին:
Այսպիսով բանկը կխուսափի ԱՄՆ իշխանությունների կողմից իրականացվելիք դատական հետապնդումից: «ABN Amro»-ին կարող են մեղադրել հանցավոր համաձայնության գալու և ամերիկյան բանկային օրենսդրությունը խախտելու մեջ:
Ենթադրվում է, որ բանկը համագործակցել է բանկերի և անհատ հաճախորդների հետ Իրանից, Սուդանից և Կուբայից: Դատական փաստաթղթերի համաձայն, ընդհանուր առմամբ 1995-2005թթ.-ին Նյու Յորքում գտնվող ABN Amro գրասենյակի միջոցով փոխանցվել է մոտ 3,2 մլրդ դոլար:
Հոլանդական ABN Amro բանկը 2007թ.-ին գնել է բրիտանական Royal Bank of Scotland-ը, որը այս գործարքի արդյունքում 2008թ.-ին կրել է ռեկորդային` 24,1 մլրդ ֆունտի կորուստներ: