Աթաթյուրքի արձանը կկանգնեցվի Բաքվի կենտրոնում
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կբացվի ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանը: Ինչպես տեղեկացնում է Անս Պրես (ANs Press) հեռուստատեսությունը, արձանը տեղադրված է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առջև:
Աղբյուրի համաձայն, արձանի բացումը նախատեսված է մայիսի 16-ին: Ոչ պաշտոնական տեղեկություններով, բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ում այցն Ադրբեջան, ամենայն հավանականությամբ, կկայանա այդ օրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին