Երկրի ղեկավարը մասնակցեց բժշկական սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել ռուսական «Աֆինա պալադա» ընկերության «ՍՄՏ» ժամանակակից բժշկական սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Գործարանում կարտադրվեն մեկանգամյա օգտագործման բժշկական իրեր: Ձեռնարկությունը կապահովի մոտ 800 աշխատատեղ, որից ավելի քան 400-ը` առաջին փուլում: Գործարանը հագեցված կլինի նորագույն սարքավորումներով: «ՍՄՏ» ՓԲԸ-ի արտադրանքի 50 տոկոսը կիրացվի ներքին շուկայում, մնացածը կարտահանվի: Առաջին արտադրանքը նախատեսվում է թողարկել 2011թ. առաջին եռամսյակի վերջում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում